Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն։

Դո՛ւրս գրիր 2-3 «ցանկություն», հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։

Ընտրել եմ այս երեք «ցանկություննները», քանի որ ․․․
Պետք է իրար օգնել, բայց ամբողջ գործը ուրիշի փոխարեն անելը սխալ է։
Շատ կարևոր է ունենալ մի մարդ, ով ոչ միայն կոգնի, այլ նաև կպաշտպանի։ Բայց խաբեբայության դեպքում այն հարգանքը, սերը, վտահությունը, որը մարդը ուներ ձեր նկատմամբ, կկորչեն ու այլևս ետ չեն վերադառնա։

Լրացրու՛ շարքը. հիմնավորի՛ր ասելիքդ:

Ցանկանում եմ, որ ազնիվ լինես՝ առանց նենգության։

Փոխադարձ ազնվությունը մարդկանց՝ իրար հանդեպ վստահությա ապահովումն է։ Պետք է թողնել նենգությունն ու վստահել միմյանց։