Կոնֆուցիոս «Զրույցներ և ասույթներ»

ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:

Այս միտքը բավականին լավ է ցույց տալիս հին և նոր ժամանակների տարբերությունը։ Պետք է հաշվի առնել այն, որ հնում և հիմա գիտելիքները այլ ձև են բաշխվում և հաշվվում։ Հնում դեռ քիչ բաներ կային հայտնաբերված, մարդիկ այդ ժամանակ սովորում էին ամեն ինչ, քանի որ կարող էին։ Իսկ հիմա կարող ես ընտրել միայն մեկ-երկու ուղղություն և շարժվել միայն դրանցով, որ լիովին հասկանաս քո գործը և ունենաս շավ գիտելիքներ նրա մասին, ինչ անում ես։

Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:

Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:

Հնարավոր է, որ ես չեմ հասկացել միտքը այնպես, ինչպես դա ներկայացնում է հեղինակը։ Բայց իմ կարծիքով չհակաճառելով մարդուն, դու այդ մարդու համար չես ստեղծում ոչ այդքան հաճելի իրավիճակ։ Ոչ ոք չի սիրում, երբ իրեն հակաճառում են, երբ իր խոսքը կտրում են, երբ թույլ չեն տալիս արտահայտել մտքերը։ Այն մարդը, ով լռում է, իր և զրուցակցի համար խնդիրներ չի ստեղծում և ամեն ինչ պահում է իր մեջ։ Բայց միշտ չէ, որ այդպես է։ Մարդը կարող է ուղղակի չհասկանալ, այն ինչ դուք ասում եք, կամ հասկանալ և ճիշտ համարել այն, ինչ դուք ասում եք։

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:

Սա շատ ճիշտ միտք է։ Եթե տարբերություն դնել դաստիարակության ժամանակ, այդ տարբերությունը կարող է վատ ազդել և՛ նրան, ում լավ եք վերաբերվում, և՛ նրան, ում վատ եք վերաբերվում։ Այս միտքը ճիշտ է ոչ միայն ծնողների և երեխաների, այլև ուսուցիչների և սովորողների դեպքում։

Հնում զգույշ էին խոսում, որովհետև վախենում էին, որ չեն կարողանա կատարել ասածը:

Հիմա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե ինչ է ասում, հիմա կարևոր չի խոսքը։ Այս միտքը հաստատ չէ, քանի որ այդպիսի փաստ չկա, դա ասել է միայն Կոնդուցիոսը։