ԱԷԿ-ի շրջակա միջավայրի աղտոտումը

Ատոմային էլեկտրակայաններ (ԱԷԿ) աշխարհով սկսել են տարածվել 1960-ական թվականներից։ ԱԷԿ-ներում ատոմային՝ միջուկային էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։ ԱԷԿ-ները աշխատում են միջուկային վառելիքով՝ ուրանով։

ԱԷԿ-ները դիմացկուն և ամուր են։ Դրանք կարող են դիմանալ նույնիսկ ընկնող ինքնաթիռին։ Ատոմակայանների ռեակտորներն ունեն վթարային հովացման համակարգ՝ ինքնուրույն սնման աղբյուրով։ Ռեակտորի վթարման դեպքում այն կարող է մի քանի վայրկյանում մարել միջուկային ռեակցիան։

Բայց ատոմակայանները վտանգավոր են շրջապատի համար։ Ճառագայթումը լուրջ խնդիրներից մեկն է, որը կարող է առաջացնել ատոմակայանը։ Իհարկե, ԱԷԿ-ները կառուցվում են բնակավայրերից բավականին հեռու, բայց դա չի կանխում ԱԷԿ-ների վտանգը։

Կան երկրներ, որոնք թափոնները տարաներով իջեցնում են ծովերի և օվկիանոսների հատակները։ Բայց եթե այդ տարաները ժամանակի ընթացքում քայքայվեն, «ազատված» թափոնները մեծ վտանգ կներկայացնեն մեծ ռադիոակտիվ վտանգ։