Ալբեր Քամյու «Սիզիփոսի առասպելը»

Սիզիփոսի առասպելը

Ստեղծագործությունը պատմում էր Սիզոփոսի առասպելի աբսուրդի մասին։ Քամյուն պատմում է ոչ միայն Սիզիփոսի տառապանքների, այլ նաև նրա երջանկության մասին։

Սակայն հովիտ իջնելիս Սիզիփոսը կարող է ոչ միայն տխրել, այլ մինչև անգամ ուրախանալ:

Տառապող մարդը չի կարող մատնվել միայն վատ մտքերին, նա նաև ուրախություն է զգում։ Սիզիփոսը երջանկանում է, երբ քարը հասցնում է ժայռի գագաթին, երբ զգում է, որ իր տառապանքները վերջանում են, բայց հաջորդ ակնթարթին այդ երջանկությունը չքանում է։ Նաև Քամյուն ասում է, որ առանց ստվերի արև չի լինում, իսկ առանց արևի չի լինում ստվեր։

Առանց ստվերի արև չկա, և աշխարհում գոյության ունի գիշեր։

Այն, որ Սիզիփոսի տառապանքները անվերջ են, ստեղծագործության մեջ համեմատվում է տիեզերքի անվերջությամբ։ Այդ անվերջության ընթացքում Սիզիփոսը ճանաչում է քարի, ժայռի ու հովտի ամեն մի մանրուքը։ Նրա համար դրանք են դառնալու մտերիմ ու հարազատ։

Այս երկար տառապանքը, որը կարելի է չափել միայն աներկինք տիեզերքով և անժամանակ ժամանակով, ի վերջո, պսակվում է հաջողությամբ։


1. Դուրս գրել անծանոթ բառերը, բացատրել բացատրական բառարանի օգնությամբ:

փութալ — շտապել
պարսավ — նախատինք
դեռատի — դեռահաս

2. Գրե՛ք՝ ինչ առասպելներ գիտեք:

Ես գիտեմ հայ հեթանոսական առասպելներ, Տորք Անգեղի մասին առասպելը, գիտեմ նաև հին հունական շատ առասպելներ