Հայաստանի մարզեր

Հայաստանը բաժանված է 10 մարզերից և մայրաքաղաքից, որը չի մտնում ոչ մի մարզի կազմի մեջ։ Հայստանի տասը մարզերն են՝

  • Արագածոտնի մարզ
  • Արարատի մարզ
  • Արմավիրի մարզ
  • Գեղարքունիքի մարզ
  • Կոտայքի մարզ
  • Լոռու մարզ
  • Շիրակի մարզ
  • Սյունիքի մարզ
  • Տավուշի մարզ
  • Վայոց ձորի մարզ

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզկենտրոնը Աշտարակն է։ Մարզի տարածքը 2753 կմ2 է, բնակչությունը՝ 141 հազար մարդ։

Արագածոտնի բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։

Արագածոտնի քաղաքներն են՝ Աշտարակ, Ապարան և Թալին։ Արագածոտնի գյուղերի ցանկը՝ այստեղ։ Արագածոտնի գետերի ցանկը՝ այստեղ։ Արագածոտնի լճերի ցանկը՝ այստեղ։

Արարատի մարզ

Արարատի մարզկենտրոնը Արտաշատն է։ Արարատի քաղաքներն են՝ Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի։ Արարատի գյուղերի ցանկը՝ այստեղ։ Արարատի գետերի ցանկը՝ այստեղ։ Արարատի լճերի ցանկը՝ այստեղ։

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզկենտրոնը Արմավիրն է։ Արմավիրի քաղաքներն են՝ Արմավիր, Վաղարշապատ և Մեծամոր։ Արմավիրի գյուղերի ցանկը՝ այստեղ։ Արմավիրի գետերի ցանկը՝ այստեղ։ Արմավիրի լճերի ցանկը՝ այստեղ։

Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքի մարզկենտրոնը Գավառն է։ Գեղարքունիքի քաղաքներն են՝ Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս։ Գեղարքունիքի գյուղերի ցանկը՝ այստեղ։ Գեղարքունիքի գետերի ցանկը՝ այստեղ։ Գեղարքունիքի լճերի ցանկը՝ այստեղ։

Լոռու մարզ

Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է։ Լոռու քաղաքներն են՝ Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ախթալա, Շամլուղ։ Լոռու գյուղերի ցանկը՝ այստեղ։ Լոռու գետերի ցանկը՝ այստեղ։ Լոռու լճերի ցանկը՝ այստեղ։

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզկենտրոնը Հրազդանն է։ Կոտայքի քաղաքներն են՝ Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Աբովյան, Բյուրեղավան, Նոր Հաճն, Ծաղկաձոր։ Կոտայքի գյուղերի ցանկը՝ այստեղ։ Կոտայքի գետերի ցանկը՝ այստեղ։ Կոտայքի լճերի ցանկը՝ այստեղ։

Շիրակի մարզ

Շիրակի մարզկենտրոնը Գյումրին է։ Շիրակի քաղաքներն են՝ Գյումրի, Արթիկ և Մարալիկ։ Շիրակի գյուղերի ցանկը՝ այստեղ։ Շիրակի գետերի ցանկը՝ այստեղ։ Շիրակի լճերի ցանկը՝ այստեղ։

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզկենտրոնը Կապանն է։ Սյունիքի քաղաքներն են՝ Կապան, Ագարակ, Գորիս, Դաստակերտ, Մեղրի, Սիսիան, Քաջարան։ Սյունիքի գետերի ցանկը՝ այստեղ։ Սյունիքի լճերի ցանկը՝ այստեղ։