Հրանտ Մաթևոսյան «Կանաչ դաշտը»

Հրանտ Մաթևոսյան «Կանաչ դաշտը»

Պատմվածքում քուռակն արածում էին դաշտում, գայլը իր ձագերին կերակրելու համար որս էր անում, մայր ձին պաշտպանում էր իր քուռակին, իսկ շները տիրոջ հրամանով գայլին էին քշում։ Պատմվածքը ցույց է տալիս, որ կյանքում չկան ո՛չ դրական, ո՛չ բացասական կերպարներ, բոլորը չեզոք են։ Ամեն մեկը պայքարում է իր և իր ձագերի կյանքի համար։ Ամեն մեկը ապրում էր իր կյանքով և դրա պահանջներով։

Պատմվածքը մի փոքր դաժա ավարտ ուներ։ Այն կլիներ ուրախ, եթե կարմիր պառավ ձին կենդանի մնար, բայց այդ դեպքում պատմվածքը նման կլիներ հեքիաթի։ Այս դեպքում դա սխալ կլիներ, քանի որ պատմվածքը նկարագրում է իրականությունը, կյանքի անարդարությունն ու դաժանությունը։

Կուզեի նշել, որ պատմվածքում ներկայացված բնության նկարագրությունները յուրահատուկ են իրենց բնական և մարդկային լինելով: Եթե դրանք չլինեին, պատմվածքը կկորցներ իր բնական ծագումն ու ամբողջությունը։

Share this: