Ճառագայթաակտիվություն, Ատոմի միջուկի կառուցվածքը

1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը:

Ճառագայթակտիվությունը կամ ռադիոակտիվությունը ինքնակամ ճառագայթման երևույթն է։

2. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը:

3. Ի՞նչն է բնութագրական ճառագայթաակտիվության երևույթի համար:

Ճառագայթումը ուղեկցվում է էներգիայի անջատմամաբ

4. Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ:

Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված նյութերը առաջնց արտաքին գործոնների ազդեցության արձակում են α, β կամ γ մասնիկներ։ Դրանցից են՝ ուրան՝ U, թորիում` Th, պոլոնիում` Po, ռադիում` Ra և այլն։

5. Ի՞նչ է ալֆա մասնիկը, թվարկել նրա բնութագրերը:

Ծանր միջուկների փոխակերպումների հետևանքով ի հայտ են գալիս երեք տիպի ճառագայթումներ, որոնք անվանեցին α, β և γ ճառագայթումներ։ α ճառագայթումը քիչ շեղված փնջի մասնիկների հոսքն է, որոնցից յուրաքանչյուրն ունի +2e լիցք և He-ի ատոմի զանգված։

6. Ի՞նչ է բետտա մասնիկը, թվարկել նրա բնութագրերը: 

β ճառագայթումն հակառակ շեղված փնջի մասնիկների՝ էլեկտրոնների հոսքն է։ Մասնիկների լիցքը հավասար է −e-ի։ β ճառագայթները անարգել անցնում են թղթի կամ ալյումինե նրբաթիթեղի միջով։

7. Ի՞նչ է գամմա մասնիկը թվարկել նրա բնութագրերը:

γ ճառագայթումն լիցք չունի, այդ պատճառով չի շեղվում էլեկտրական կամ մագնիսական դաշտով անցնելիս։ γ ճառագայթումը, կարճ՝ 10−10÷10−13 մ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում է։ γ ճառագայթումը համարյա չի փոխազդում միջավայրի հետ և հեշտությամբ անցնում է նյութերի միջով։

8. Ինչո՞վ է պայմանավորված ճառացայթաակտիվության ազդեցությունը օրգանիզմի վրա:

Ճառագայթումները վնասում են օրգանիզմների բջիջները և խախտում դրանց բնականոն գործունեությունը։

9. Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը և ի՞նչ միավորով է չափվում այն:

Ճառագայթման կլանված բաժնեչափը ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունն է ճառագայթահարված նյութի զանգվածին։
D = E/m
ՄՀ-ում ճառագայթման կլանված բաժնեչափը չափվում է գրեյներով՝ Գր։
1 Գր = 1 Ջ/կգ

10. Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը:

Ճառագայթման բնական ֆոնը տիեզերական ճառագայթներն ու շրջակա միջավայրի ճառագայթակտիվությունն է։ Ճառագայթման բնական ֆոնի պատճառով մեկ մարդուն բաժին ընկնող ճառագայթման տարկան բաժնեչափը 2 * 10-3 Գր։

11. Ճառագայթման ո՞ր բաժնեչափն է մահացու մարդու համար:

Մարդու համար մահացու է 3:5 Գր ճառագայթման բաժնեչափը։

12. Մարդու ո՞ր օրգանհամակարգերն են հատկապես խոցելի ճառագայթահարման նկատմամբ:

Կարմիր ողնուղեղ, արյունաստեղծ համակարգ։

13. Ի՞նչ օգտակար ազդեցություն ունի փոքր բաժնեչափով ճառագայթահարումը:

Փոքր բաժնեչափով ճառագայթահարումը կարող է նպաստել որոշ հիվանդությունների բուժմանը։

14. Ինչպիսի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը:

Ատոմի բնութագրական չապը 10−10 մ, իսկ միջուկինը՝ 10−15 մ։ Բայց ատոմի զանգվածը գործնակաում հաշվում են հենց միջուկի զանգվածով, որովհետև էլեկտրոնների զանգվածը չնչին է։

15. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը:

Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից։

16. Նշել պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը:

Պրոտոնները դրական լիցքավորված մասնիկներ են։ Նեյտրոնները լիցք չունեն։ Պրոտոնների զանգվածը 1836 անգամ է մեծ էլեկտրոնի զանգվածից, իսկ նեյտրոննների զնագավծը՝ 1839 անգամ։ Պրոտոնների թիվը միջուկում նշանակում են Z տառով, իսկ նեյտրոններինը՝ N-ով։

17. Որքա՞ն է միջուկում պրոտոնների թիվը:

18. Ո՞ր մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ:

Միջուկի զանգվածային թիվը միջուկի պրոտոնների և ներյտրոնների թվերի գումարն է։ Միջուկի զանգվածային թիվը նշանակում են A տառով։
A = Z + N

19. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը:

Միջուկում նեյտրոնների թիվը հավասար է միջուկի զանգվածային թվի և պրոտոնների թվի տարբերությանը։
N = A – Z

20. Ի՞նչ է մեկ զ.ա.մ.-ը:

Զ.ա.մ.-ը զանգվածի ատոմային միավորն է, որով արտահայտում են պրոտոնների և նեյտրոնների զանգվածները։ 1 զ.ա.մ.-ը ածխածնի -12 իզոտոպի զանգվածի 1/12 մասն է։ Այն համարժեք է 1,66057 * 10−27 կգ

21. Օգտվելով Մենդելեեվի քիմիական տարրերի աղյուսակից՝ որոշել ոսկու ատոմի զանգվածը՝ կիլոգրամներով։

197 * 1,66 * 10−27 = 327

22. Ի՞նչ է իզոտոպը: Ջրածնի ի՞նչ իզոտոպներ գիտեք:

Իզոտոպները այն քիմիական տարրերն են, որոնք ունեն նույն թվով պրոտոններ, բայց տարբեր ատոմային զանգվածներ, այսինքն՝ տարբեր քանակի ներյտրոններ։

Ջրածնի իզոտոպներ են՝ դեյտերիումը, որի միջուկն ունի 1 պրոտոն և 2 նեյտրոն, տրիտիումը, որի միջուկն ունի 1 պրոտոն և 3 նեյտրոն։