Այվազովսկու ազգանվան պատմություն

Շատերը գիտեն, որ Հովհաննես Այվազովսկու արմատները սկիզբ են առնում Հայաստանից։ Բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է նրա ազգանունը դարձել Այվազովսկի։

Այվազովսկու ազգանունը առաջ հնչել է Հայվազովսկի։ Այվազովսկու ավագ եղբայրը՝ Գաբրիելը, հետաքրքրվում էր իրենց ընտանիքի պատմությամբ։ Նրան տարօրինակ էր թվում, որ իրենց ազգանունը ոչ թե հայկական, այլ լեհական ազգանուն է հիշեցնում։ Հին գրքեր և ձեռագրեր կարդալով՝ նա պարզում է, որ երբ սելջուկները ավերել էին հին հայկական պետությունն ու մայրաքաղաք Անին, շատ հայ ընտանիքներ գաղթել էին տարբեր երկրներ, այդ թվում՝ Լեհաստան։ Իրենց նախնիները ապրել էին Հայաստանում, բայց հետագայում ստիպված էին եղել գաղթել Լեհաստան։ Նրանց ազգանունը Այվազյան է եղել։ Ապագայում լեհական շրջանում փոփոխվել և դարձել է Հայվազովսկի։

Դա պարզելուց հետո Գաբրիելը առաջարկում է Հովհաննեսին իրենց անվանումը փոխել Այվազովսկի, քանի որ այն ավելի ճիշտ է։ Հովհաննեսը համաձայնում է, որ այդպես ազգանունը նույնիսկ ավելի լավ է հնչում և հետագայում սկսում է իր նկարները ստորագերլ «Այվազովսկի»։