Ոսպնյակներ, Օպտիկական ուժ

1. Ի՞նչ է ոսպնյակը։ Ոսպնյակների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ոսպնյակը երկու կողմից գնդային մակերևույթներով սահմանափակված թափանցիկ մարմինը։

2. Ո՞ր ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքը։

Ոսպնյակը պարփակող գնդային մակերևույթների կենտրոնները միացնող ուղիղը կոչվում է գլխավոր օպտիկական առանցք։

3. Ո՞ր ոսպնյակներին են կոչվում ուռուցիկ, և ո՞ր ոսպնյակները՝ գոգավոր։

Ուռուցիկ են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավելի հաստ է, քան եզրերը։ Գոգավոր են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավելի բարակ է, քան եզրերը։

4. Ի՞նչ է բարակ ոսպնյակը։ Ո՞ր կետն են անվանում բարակ ոսպնյակի օպտիկական կենտրոն, և ի՞նչ հատկությամբ է այն օժտված։

Բարակ են այն ոսպնյակները, որոնց միջին մասը (հաստությունը) զգալիորեն փոքր է նրանց սահմանափակող գնդային մակերևույթների շառավիղներից։

5. Ինչո՞վ են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները։

Հավաքող ոսպնյակը իր վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո հավաքվում է մեկ կետում։ Ցրող ոսպնյակը իր վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո ցրվում է տարբեր ուղղություններով։

6. Ո՞ր կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ։ Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակե՞տ։

Հավաքող ոսպնյակի կիզակետը այն կետն է, որում հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները ոսպնյակում բեկվելուց հետո։ Ցրող ոսպնյակի կիզակետը այն կետն է, որում հավաքվում են ճառագայթների մտովի շարունակությունները ոսպնյակում բեկվելուց հետո։

7. Ի՞նչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը։ Ինչո՞վ են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները։

Ոսպնյակի կիզակետային հեռավորությունը ոսպնյակի օպտիկական կենտրոնից մինչև գլխավոր կիզակետ ընկած հեռավորությունը կոչվում է։ Հավաքող ոսպնյակի կիզակետային հեռավորությունը դրական է, իսկ ցրողինը՝ բացասական:

8. Ո՞ր մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ։ Ի՞նչ միավորով է այն արտահայտվում, և ինչպե՞ս է սահմանվում այդ միավորը։

Ոսպնյակի օպտիկական ուժը կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունն է. D = 1/F

Հավաքող ոսպնյակի օպտիկական ուժը դրական է, իսկ ցրող ոսպնյակի օպտիկական ուժը՝ բացասական։

Օպտիկական ուժի չափման միավորը 1 դիօպտրիան է (1 դպտր = 1 մ−1)։ 1 դպտր-ն 1 մ կիզակետային հեռավորությամբ ոսպնյակի օպտիկական ուժն է: