Արտաշեսյան թագավորությունը, Արտաշես I

Փոքր Ասիայում մ․թ․ա․ 190 թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտվեցին Հռոմին։ Դա նպաստավոր իրավիճակ ստեղծեց Մեծ Հայքին և Ծոփքին անկախությունը վերականգնելու համար։ Մեծ Հայքի նոր թագավորությունը կոչվեց Արտաշեսյան՝ իր հիմնադրի՝ Արտաշես I-ի անունով։ Այդ ժամանակ անկախացան չորս հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Սելևկյան պետությունը թուլացրել էր Հայաստանը, մ․թ․ա 201-190 թթ․ Մեծ Հայքից անջատվել էին Ծոփքը և շատ այլ շրջաններ։ Ուրիշ հարևան պետություններ նույնպես նվաճել էին հայկական տարածքներ։ Արտաշես I-ը մ․թ․ա․ 189-160 թթ․ վերադարձնում էր այդ անջատված տարածքները։ Նա Մեծ Հայքին վերամիավորեց Մարաստանի, Վրաստանի, Պոնտոսի, Սելևկյան տերությունի կողմից անջատված շրջանները։ Այդպիսով՝ Արտաշես I-ը Մեծ Հայքի թագավորությանը միավորեց հայկական տարածքի մեծ մասը։

Մ․թ․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի հինգ պետություններ պատերազմում էին միմյանց դեմ։ Տարածաշրջանի երկու ազդեցիկ ուժերը՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը, միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանգրի կնքման ժամանակ Արտաշես I-ը ընդարձակեց Փոքր Հայքի տարածքը՝ Պոնտոսի հաշվին։

Արտաշես I-ը Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն էր վարում։ Երբ Մարաստանի սատրապը ապստամբեց Սելևկյանների դեմ, Արտաշես I-ն օգնեց նրան իր զորքում։