Բջջի կենսացիկլը, Ինտորֆազ, Միթոզ

Բջիջները առաջանում, աճում, զարգանում են, իսկ հետո բաժանվում, կամ մահանում։ Դա բջջի կյաքի օրինաչափությունն է։ Տարբեր բջիջների կյանքի տևողությունները տարբեր են։ Բջիջի առաջացումից մինչև մահը կամ բաժանումը բջջի կենսացիկն է։ Բջջի կենսացիկլը կազմված է ինտերֆազից և բաժանման փուլերից։ Էուկորիտիկ բջիջների բաժանումը հիմնականում կարատարվում է միթոզի ճանապարհով։

Ինտերֆազ

Ինտերֆազը կազմված է երեք փուլերից՝ G1, S, G2։ Առաջին՝ G1 փուլում բջիջը մտնում է ինտերֆազ և նախապատրաստվում է ԴՆԹ-ի սինթեզին։ Բջջում սինթեզվում են ՌՆԹ-ներ և սպիտակուցներ։ Ապա սկսվում է S փուլը, որի ընթացքում սկսվում է ԴՆԹ-ի կրկնապատկումը։ ԴՆԹ-ի երկու թելիկները հեռանում են իրարից, և յուրաքանչյուրի վրա վերարտադրվում են ԴՆԹ-ի նոր թելիկներ։ ԴՆԹ-ի կրկնապատկման դերը կայանում է նրանում, որ այս մոլեկուլում գաղտնագրված ժառանգական տեղեկատվությունը անփոփոխ փոխանցվի հաջորդ սերունդներին։ ԴՆԹ-ի սինթեզից հետո՝ G2 փուլում, բջիջը սկսում է նախապատրաստվել կիսվելուն՝ միթոզին։

Միթոզ

Միթոզը կազմված է չորս փուլերից՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։ Պրոֆազի ժամանակ բջջի կորիզը մեծանում է, կորիզակները տարրալուծվում են, քրոմոսոմները պարուրվում են, կարճանում ու հաստանում, դադարում է ՌՆԹ-ի սինթեզը։ Բջջային կենտրոնի ցենտրիոլները տարամիտվում են դեպի բջջի տարբեր բևեռները, որոնց միջև ձգվում են բաժանման իլիկի թելիկները։ Պրոֆազի վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմայում։

Մետոֆազում քրոմոսոմները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում և հավասարաչափ հեռանում են բևեռներից։ Բաժանման իլիկի թելիկները բոլոր քրոմոսոմների ցենտրոմերները միացնում են բևեռներին։ Իսկ քրոմոսոմները, որոնք կազմված են միայն ցենտրոմերային հատվածում իրար հետ հպված երկու միանման քրոմատիդներից, ուղղված են լինում դեպի բջջի հակադիր բևեռները։

Անաֆազում յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդներն առանձնանում են ցենտրոմերի հատվածում, երկու քրոմատիդները վերածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների։ Ապա իլիկի՝ ցենտրոմերներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռները, դիտվում է նաև բևեռների իրարից հեռացում։

Իսկ վերջին փուլում՝ թելոֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները ապապարուրվում և միահյուսվում են։ Ձևավորվում են կորիզաթաղանթը և կորիզակները, վերականգնվում են կորիզները։ Բջջի հասարակածային մասում կազմավորվում է նոր պլազմային թաղանթ, որը ձգվում է դեպի բջջի եզրերը կամ ներփքվում։ Սկզբնական բջիջը կիսվում է երկու՝ ավելի փոքր դուստր բջիջների, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է քրոմոսոմների մեկ դիպլոիդ հավաքակազմ:

Միթոզը բաժանման այնպիսի եղանակ է, որի արդյունքում գենետիկական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է դուստր բջիջների միջև։ Սա ապահովում է բջջից բջիջ, սերնդից սերունդ ժառանգական տեղեկատվության կայուն փոխանցումը։ Դրանում է միթոզի կենսաբանական նշանակությունը։