Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուները բարձրամոլեկուլային օրգանական միացություններ են, որը կազմված են նուկլեոտիդներից: Նուկլեոտիդը միացություն է, որը կազմված է ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: Հիմնականում նուկլեինաթթուները գտնվում են բջիջների կորիզներում: Դա առաջին անգամ հայտնաբերվել է շվեյցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում:

ԴՆԹ և ՌՆԹ

Բջիջներում կան երկու տեսակի նուկլեինաթթուներ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ): Դրանք առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում և կարևորագույն դերն ունեն ժառանգականության փոխանցման և իրականացման մեջ:
Այս նյութը վերցված է Լիլիթ Ղազարյանի բլոգից:
ԴՆԹ-ի մոլեկուլը ունի երկու՝ մեկը մյուսի շուրջը ոլորված շղթաների տեսք: ԴՆԹ-ի մեկ մոլեկուլում կորող է լինել միլիոնավոր նուլեոտիդներ: ԴՆԹ-ում ածխաջրի պարունակությանը անվանում են դեզօքսիռիբոզ: ԴՆԹ-ի մի շղթայի նուկլեոտիդի դիմաց մյուս շղթայում հայտնվում է խիստ որոշակի նուկլեոտիդ:

ՌՆԹ-ի կառուցվածքը նման է ԴՆԹ-ի մեկ շղթային: ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզօքսիռիբոզ է, այլ ռիբոզ: Բջջում կան ՌՆԹ-ների մի քանի տեսակներ, որոնք կատարում են տարբեր ֆուկցիաներ: Փոխադրող ՌՆԹ-ների ֆունկցիան սպիտակուցների սինթեզնի մասնակցելն է: Դրանք իրենց են կապում ամինաթթուները և փոխադրում սպիտակուցի սինթեզի վայրը: Տեղեկատվական կամ ինֆորմացիոն ՌՆԹ-ները ԴՆԹ-ի սպիտակուցի կառուցվածքի մասին տեղեկատվությունը փոխադրում են սպիտակուցի սինթեզի վայրը: Ռիբոսոմային ՌՆԹ-ները սպիտակուցների հետ միասին ձևավորում են ռիբոսոմներ:
Այս նյութը վերցված է Լիլիթ Ղազարյանի բլոգից:
Նուկլեինաթթուների ֆունկցիաները

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկության պահպանումն է, հաջորդ սերնդին փոխանցումը և սպիտակուցի սինթեզի իրականացումը:

Նուկլեինաթթուներին է պատկանում օրգանիզմի ժառանգական հատկությունների պահպանման և փոխանցման դերը, այդ պատճառով դրանց երբեմն անվանում են «ժառանգականության նյութ»:
Այս նյութը վերցված է Լիլիթ Ղազարյանի բլոգից:
Գենետիկական ծածկագիր

Նուկլեինաթթուների մոլեկուլներում գաղտագրված է տվյալ բջջին բնորոշ սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունների մասին տեղեկությունը: Կարծես, թե մի ծածկագիր լինի, որը որոշում է սպիտակուցների մոլեկուլներում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է: Գենետիկական այդ ծածկագիրը լրիվությամբ վերծանված է: Նաև բոլոր կենդանի օրգանիզմների համար այդ ծածակագիրը նույնն է: