Խնդիրների լուծում. Սեպտեմբերի 10

Խնդիր 1.
Մի ավազանում կար 4 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդում: Երբ առաջին ավազանում ավելացրեցին 34 լ ջուր, իսկ երկրորդ ավազանում` 21 լ, ապա երկու ավազաններում միասին եղավ 440 լ ջուր: Պարզել, թե սկզբում որքա՞ն ջուր կար ավազաններից յուրաքանչյուրում:

Լուծում
440 – 34 – 21 = 385
385/5 = 77
77 · 4 = 308
Պատ.՝ I – 308 լ, II – 77 լ

Խնդիր 2.
Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45, 30, 18, 9, …, 0:

45, 30, 18, 9, 3, 0

Լուծում
45 – 30 = 15
30 – 18 = 12
18 – 9 = 9
15 – 12 = 3
12 – 9 = 3
9 – 3 = 6
6 – 3 = 3
Պատ.՝ 3

Խնդիր 3.
Երեք գոմում միասին կան 1081 կենդանի: Առաջին գոմում կա 80-ով ավելի շատ կենդանի, քան երկրորդում, իսկ երկրորդում կա 3 անգամ ավելի շատ կենդանի քան երրորդում: Պարզել, թե որքա՞ն կենդանի կա յուրաքանչյուր գոմում:

Լուծում
1081 – 80 = 1001
3 + 3 + 1 = 7
1001/7 = 143
143 · 3 = 429
429 + 80 = 509
Պատ.՝ I – 509, II – 429, III – 143

Խնդիր 4.
102 մետր երկարության պարանը բաժանեցին երեք մասի այնպես, որ առաջին կտորը երկու անգամ երկար է երկրորդ կտորից, իսկ երրորդ կտորը 3 մետրով կարճ է առաջին պարանի երկարության կրկնակիից: Գտնել յուրաքանչյուր կտորի երկարությունը:

Լուծում
102 + 3 = 105
2 + 4 + 1 = 7
105/7 = 15
15 · 2 = 30
30 · 2 – 3 = 57
Պատ.՝ I – 30 մ, II – 15 մ, III – 57 մ

Խնդիր 5.
Ո՞ր թիվն է 24-ով փոքր իր եռակիից:

Լուծում
24/2 = 12
12 · 3 = 36
36 – 24 = 12
Պատ.՝ 12