Խնդիրների լուծում․ Դեկտեմբերի 13

1. Ընձուղտը 1 ժամում ուտում 7 ճյուղ: Երեկ նա քնեց 7 ժամ: Քանի՞ ճյուղ կերավ նա երեկ:

24 – 7 = 17
17 · 7 = 119
Պատ․՝ 119 ճյուղ

2. Եթե թվից հանենք 75, ու արդյունքը ավելացնենք 2 անգամ, կստանանք՝ 160: Գտե՛ք այդ թիվը:

160 : 2 = 80
80 + 75 = 155
Պատ․՝ 155

3. Դավիթը թղթի վրա հաշվեց երկու երկնիշ թվերի տարբերւթյունը: Հետո նա ներկեց իր գրած գործողության մեջ երկու թվանշան, ինչպես ցույց է տրված: Որքա՞ն է Դավիթի ներկած թվանշանների արտադրյալը:

x4 – 4x = 28
74 – 46 = 28
7 · 6 = 42
Պատ․՝ 42

4. Սանդուղքն ունի 21 աստիճան։ Գուրգենը և Կորյունը հաշվում են աստիճանները՝ մեկը շարժվելով վերևից ներքև, մյուսը՝ ներքևից վերև։ Նրանք հանդիպեցին Գուրգենի հաշվարկով 10-րդ աստիճանի վրա։ Կորյունի հաշվարկով ո՞ր աստիճանի վրա նրանք հանդիպեցին։

21 – 10 = 11
Պատ․՝ 11-րդ

5. Նարեի և նրա մոր տարիքների գումարը 41 է, իսկ Նարեի մոր ու տատիկի տարիքների գումարը՝ 87: Քանի՞ տարեկան էր Նարեի տատիկը, երբ Նարեն ծնվեց:

87 – 41 = 46
Պատ․՝ 46 տարեկան

6. Ալեքսն ու Մաքսը մասնակցում են <<Մաթեմատիկայի ֆլեշմոբ>> մրցույթին: Այն ժամանակահատվածում, երբ Ալեքսը լուծում է 4 խնդիր, Մաքսը լուծում է 3 խնդիր: Մրցույթի ընթացքում տղաները լուծեցին ընդհանուր թվով 35 խնդիր: Ալեքսը Մաքսից քանի՞ խնդիր ավելի լուծեց:

35 : (4 + 3) = 35 : 7 = 5
5 · 4 = 20
5 · 3 = 15
20 – 15 = 5
Պատ․՝ 5 խնդիր ավելի

7. Քառակուսու կողմը 6 սմ է: Տրված է եռանկյուն, որի պարագիծը հավասար է նշված քառակուսու պարագծին: Որքա՞ն է այդ երկու պատկերներով կազմված պատկերի պարագիծը:

S = 6 · 4 = 24
24 · 2 = 48
Պատ․՝ 48 սմ

8. Կապիկը շատ է սիրում բանան և մանդարին: Մեկ օրում նա ուտում է կամ 9 մանդարին, կամ 2 բանան, կամ 1 մանդարին և 4 բանան: Մեկ շաբաթվա ընթացքում կապիկը կերել է 30 մանդարին: Քանի՞ բանան է կերել կապիկը մեկ շաբաթվա ընթացքում:

9 + 9 + 9 + 1 + 1 + 1 + 0 = 30
0 + 0 + 0 +4 + 4 + 4 + 2 = 14
Պատ․՝ 14 բանան

9. Հյուրանոցի նախասրահում սեղանին դրված են հյուրանոցի բոլոր սենյակների համարները. առաջին հարկ՝ 101-110 և 123-133, երկրորդ հարկ՝ 202-241, երրորդ հարկ՝ 300-333: Քանի՞ սենյակ կա հյուրանոցում:

110 – 101 + 1 = 10
133 – 123 + 1 = 11
242 – 202 + 1 = 31
333 – 300 + 1 = 34
10 + 11 + 31 + 34 = 86
Պատ․՝ 86 համար

10. Հակոբը գնաց լեռներ 5-օրյա արշավի: Նա սկսեց արշավը երկուշաբթի օրը, իսկ նրա արշավի վերջին օրը ուրբաթն էր: Ամեն օր Հակոբը քայլել է 3 կմ-ով ավելի, քան նախորդ օրը: Արշավի ավարտին նրա անցած ընդհանուր ճանապարհը 95 կմ էր: Քանի՞ կմ էր քայլել Հակոբը երեքշաբթի օրը:

95 – 3 – 6 – 9 – 12 – 15 = 50
50 : 5 = 10
10 + 6 = 16
Պատ․՝ 16 կմ

11. Դասարանում կա 8 տղա և 10 աղջիկ: Այդ դասարանի աշակերտների կեսը հիվանդ են: Աղջիկներից առնվազն քանի՞սն են հիվանդ:

10 + 8 = 18
18 : 2 = 9
Պատ․՝ առնվազն 1 աղջիկ

12. Տատիկն իր չորս կատուների համար գնեց կեր, որը նրանց կբավականացներ 12 օր: Տուն գնալու ճանապարհին նա իր հետ վերցրեց ևս երկու թափառող կատու: Եթե նա ամեն օր յուրաքանչյուր կատվին տա նույն քանակով կեր, ապա քանի՞ օր կբավականացնի կատուների համար գնված կերը: